Կլոպ. «Այսօր մենք ավելի ուժեղ էինք»
14/08/2014 17:43

Կլոպ. «Այսօր մենք ավելի ուժեղ էինք»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Գերմանիայի Սուպերգավաթի խաղում տոնած հաղթանակի մասին: Հիշեցնենք, որ «Բորուսիան» առավելության է հասել 2:0 հաշվով Մխիթարյանի ու Օբամեյանգի գոլերի շնորհիվ:

«Իմ ֆուտբոլիստները դեռ 100 տոկոսով պատրաստ չեն նոր մրցաշրջանին: Այդուհանդերձ, հաջողվեց հուսալի գործել պաշտպանությունում ու նվաճել մրցանակը: Չի կարող չուրախացնել այն, որ «Բավարիան» չկարողացավ մեծ թվով գոլային պահեր ստեղծել Լանժերակի դարպասի մոտ: Այսօր մենք ավելի ուժեղ էինք»,- Կլոպի խոսքերը մեջբերել է «Reuters»-ը: 

Կլոպ. «Այսօր մենք ավելի ուժեղ էինք»