.jpg)
Լամ. «Դեռ լավագույն մարզավիճակում չենք»
«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ Գերմանիայի Սուպերգավաթի խաղի արդյունքը: Հիշեցնենք, որ մյունխենյան թիմը պարտվեց 0:2 հաշվով, իսկ ինքը` Լամը, խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսում` փոխարինելով Թոմաս Մյուլլերին:
«Շատ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր քիչ են մարզվել: Նաև վնասվածք ունեցող խաղացողներ կան. նրանք մնացել էին տանը: Ուստի դժվար էր: Հիմա նախապատրաստական փուլի միջնամասում ենք:
Մարզումների ընթացքում դուք կարող եք միայն հիմք դնել, իսկ մրցակցային գործընթաց չկա»,- Լամի խոսքերը մեջբերել է goal.com-ը: