Պաշտոնական. «Միլանը» պայմանագիր ստորագրեց Դիեգո Լոպեսի հետ
14/08/2014 18:48

Պաշտոնական. «Միլանը» պայմանագիր ստորագրեց Դիեգո Լոպեսի հետ

Իտալական «Միլանն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է դարպասապահ Դիեգո Լոպեսի հետ պայմանագրի ստորագրման մասին, որի ժամկետը կավարտվի 2018 թ. հուլիսի 30-ին:

Ակումբների միջև համաձայնագրի ստորագրման մասին հայտարարել է նաև «Ռեալը»` շնորհակալություն հայտնելով Լոպեսին պրոֆեսիոնալիզմի համար և մաղթելով հաջողություններ կարիերայում: 

Պաշտոնական. «Միլանը» պայմանագիր ստորագրեց Դիեգո Լոպեսի հետ