Քաշաթաղի գյուղերում շարունակվում են էլեկտրաֆիկացման աշխատանքները
14/08/2014 16:00

Քաշաթաղի գյուղերում շարունակվում են էլեկտրաֆիկացման աշխատանքները

Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի մի քանի գյուղերում շարունակվում են էլեկտրաֆիկացման աշխատանքները: Այս մասին գրում է Karabakh-open.info-ն: Այստեղ կայինն գյուղեր, որտեղ մինչ օրս էլեկտրական հոսանք չկա։ Խոսքը հիմնականում վերաբերում էր Լեռնահովիտ համայնքի Եզնագոմեր և Սպիտակաջուր գյուղերին։

Համայնքի Շրվական գյուղը սեփական մինի ՀԷԿ-ի շնորհիվ այսօր հոսանք ունի, իսկ մյուս երկու գյուղերը՝ դեռևս ոչ։ Այստեղ էլեկտրաֆիկացման աշխատանքները սկսված են դեկտեմբերից։ Այդ ժամանակ «Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Ծատրյանը Karabakh-open.info-ի հետ զրույցում նշել էր, որ գյուղերի օդային գծի անցկացումը, ամենայն հավանականությամբ, կավարտվի մինչև 2014թ.մայիս ամիսը։ Էլեկտրամատակարարման հետ կապված ձգձգումները մտահոգել էին տեղի գյուղերի՝ հատկապես Սպիտակաջուր համայնքի բնակիչներին:

Այս հարցով կայքը դիմել է արտադրական ենթակառուցվածքների փոխնախարար Տիգրան Գաբրիելյանին, ով վստահեցրել է՝ աշխատանքներն ընթացքի մեջ են և Սպիտակաջուր գյուղը նույնպես ընգրկված է ծրագրում։ Ծրագրով վերոնշյալ գյուղերից բացի կէլեկտրաֆիկացվի նաև Հակ գյուղը։

Նախնական տեղեկություններով աշխատանքները կավարտեն մինչև տարեվերջ:

Քաշաթաղի գյուղերում շարունակվում են էլեկտրաֆիկացման աշխատանքները