.jpg)
Ռիբերին ավարտեց կարիերան Ֆրանսիայի ազգային հավաքականում
Մյունխենի «Բավարիայի» 31-ամյա կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին: Նա ֆրանսիական ընտրանու կազմում իր նորամուտը նշել է 2006 թ.: Այս ամբողջ ժամանակահատվածում ազգային թիմում անցկացրել է 82 խաղ և խփել 16 գոլ: Ռիբերիի խոսքերով` նման որոշման պատճառն այն է, որ ինքը ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին ու կենտրոնանալ ակումբային խնդիրների լուծման վրա:
«Համարում եմ, որ հիմա հավաքականում կարիերան ավարտելու ճիշտ ժամանակն է: Ուզում եմ ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքիս ու կենտրոնանալ «Բավարիայի» խնդիրների վրա: Հավաքականում տեղս թողնում եմ երիտասարդ ֆուտբոլիստներին:
Պետք է իմանալ, թե երբ է անհրաժեշտ կանգնել: Հիմա ժամանակն է, որ ուրիշները շարժվեն առաջ: Եղել են թռիչքներ ու անկումներ, բայց հիմա իմ կյանքում նոր գլուխ սկսելու ժամանակն է»,- Ռիբերիի խոսքերը մեջբերել է «Kicker»-ը: