15/08/2014 14:13
«Գոմեշի մսի» գործը դատարանում է
Բանակին գոմեշի միս մատակարարելու գործը դատարանում է: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Ալբերտ Օհանջանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա ընդհանուր առմամբ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս,իսկ ՀՀ ՊՆ-ից տավարի մսի դիմաց ստացված գումրը հափշտակել է`ՀՀ ՊՆ -ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի `126.936.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ա. Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 Հոդվածի 3 Մասի 1 Կետի (Խարդախությունը) հատկանիշներով:
Նախորդող հրապարակում՝ Գ. Կոստանյան. «Գոմեշի մսի» գործն ընդամենը խարդախություն է
«Գոմեշի մսի» գործով նախաքննությունը չի ավարտվել