16/04/2014 12:50
«Գոմեշի մսի» գործով նախաքննությունը չի ավարտվել
«Գոմեշի մսի» գործով նախաքննությունը չի ավարտվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այս գործով նախկինում կալանավորված Ալբերտ Օհանջանյանը փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը՝ պաշտպանության նախարարության համար կառուցելով 73 362 390 ՀՀ դրամ արժեքով 150 տոննա տարողությամբ սառնարանային համալիր:
Ինչ վերաբերում է «Ժողովուրդի» այն տեղեկություններին, թե այս գործից հետո պաշտոնանկ եղած ԶՈւ պետի տեղակալ Արշալույս Փայտյանը նշանակվել է Պաշտպանության նախարարի խորհրդական՝ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ բախտագուշակությամբ չի զբաղվում.
«Բաժակ նայելով ինչ-որ բան ասելը լուրջ չէ»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ Ա. Օհանջանյանին մեղադրանք էր առաջադրվել Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով( խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Խափանման միջոց կալանքը փոխվել էր ստորագրությամբ չհեռանալու մասին:
Նախորդող հրապարակում՝ Գ. Կոստանյան. «Գոմեշի մսի» գործն ընդամենը խարդախություն է
«Ես հո ինքնագլո՞խ չեմ արել». Գոմեշի մսի գործով մեղադրյալը անուններ է տալիս
Գոմեշի մսի գործով պաշտոնանկ արվածը նշանակվել է նախարարի խորհրդական