.jpg)
ԱԻ նախարարը՝ աշխատավարձերի մասին. Դժգոհություններ միշտ էլ լինում են
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարների ուղեկցությամբ այսօր այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն:
Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ճգնաժամային մարզային կենտրոնների հարցը.
«Այսօր կլինի նաև սերվերային պահուստային կենտրոնի բացումը: Սա շատ կարևոր կառույց է, քանի որ, եթե հանկարծ լինի աղետ և նախարարություններից որևէ մեկը շարքից դուրս գա, պահուստային սերվերային կենտրոնի միջոցով այդ նախարարությունը հնարավոր կլինի ղեկավարել»,- ասաց Արմեն Երիցյանը՝ ավելացնելով, որ ճգնաժամային կառավարման կենտրոն է կառուցվում նաև Արցախում:
Անդրադառնալով ԱԻ համակարգում աշխատավարձերի հարցին՝ Արմեն Երիցյանը նշեց, որ շարքային անձնակազմի աշխատավարձը բարձրացել է 8-15 հազ դրամով, իսկ սպայականի դեպքում՝ 50-100 հազարով.
«Դժգոհություններ միշտ լինում են, սակայն այսօր մեր երկիրն այդքան հնարավորություն ունի»,- ամփոփեց նախարարը: