.jpg)
Ազգային հավաքականի ֆուտբոլիստների հրավերներն ուղարկվել են
Արտերկրում հանդես եկող ազգային հավաքական թիմերի ֆուտբոլիստների ակումբներին, պաշտոնական կամ ընկերական հանդիպումներին մասնակցելու նպատակով ազգային հավաքականներ հրավիրելու ՖԻՖԱ-ի ընթացակարգերի համաձայն, այսօր ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը պաշտոնական հրավերներ է ուղարկել: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.
Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան
Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան
Կառլեն Մկրտչյան, առանց ակումբի
Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա
Էդգար Մանուչարյան «Ուրալ», Ռուսաստան
Գևորգ Ղազարյան «Օլիմպիակոս», Հունաստան
Նորայր Ասլանյան, «Ալմեր Սիթի», Հոլանդիա
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Մաուրո Գևգեոզյան, «Ալիանսա», Պերու
Մարկոս Պիզելի, «Ակտոբե», Ղազախստան
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան
Զավեն Բադոյան, «Գոմել», Բելառուս
Արտերկրում հանդես եկող մյուս ֆուտբոլիստների անունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը կհրապարակի գործնական ուղևորությունից վերադառնալուց հետո:
Օգոստոսի 17-ին Շալանդը կայցելի ՆՀՀ Մակեդոնիա, որտեղ կհետևի Հովհաննես Համբարձումյանի և Արտակ Դաշյանի ելույթներին՝ հետևելով այդ երկրի առաջնության «Բրեգոլնիցա Ստիպա»-«Վարդար» հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը կուղևորվի Իրան: Օգոստոսի 19-ին Թեհրանում կկայանա Իրանի առաջնության «Էսթեղլալ»-«Սաիպա» հանդիպումը, որի ընթացքում Բեռնար Շալանդը կդիտի «Էսթեղլալում» հանդես եկող Հրայր Մկոյանի խաղը:
Հայաստանի ազգային առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների հրավերները կուղարկվեն ավելի ուշ:
Հիշեցնենք որ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ին կանցկացնի ընկերական հանդիպում Լատվիայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 7-ին Կոպենհագենում կհանդիպի Դանիայի հավաքականի հետ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում: