Բլան. «Իմ տրամադրության տակ ուժեղ ու տաղանդավոր թիմ կա»
15/08/2014 14:53

Բլան. «Իմ տրամադրության տակ ուժեղ ու տաղանդավոր թիմ կա»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարծում է, որ իր թիմը լիարժեք համալրված է:

«Եթե ինչ-որ մեկն ուզում է հեռանալ, մենք նրան չենք պահի: Իմ տրամադրության տակ ուժեղ ու տաղանդավոր թիմ կա: Համալրվել ենք ֆուտբոլիստներով, որոնց կարիքն ունեինք: Եթե թիմը մնա այս կազմով, շատ ուրախ կլինեմ, բայց տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, և ամեն ինչ կարող է պատահել:

Կրկնում եմ, եթե ինչ-որ մեկն ուզում է հեռանալ, մենք նրան չենք պահի, սակայն փոխարենը կհրավիրենք մեկ այլ ֆուտբոլիստի»,- հայտարարել է Բլանը:

Հիշեցնենք, որ իտալական մամուլում հայտնված լուրերը ՊՍԺ-ի խաղացող Էսեկիել Լավեսիին կապում են «Ինտերի» ու «Միլանի» հետ: 

Բլան. «Իմ տրամադրության տակ ուժեղ ու տաղանդավոր թիմ կա»