«Հարավկովկասյան երկաթուղին» Չինարիի 24 երեխայի համար ճամբար կկազմակերպի
15/08/2014 15:13

«Հարավկովկասյան երկաթուղին» Չինարիի 24 երեխայի համար ճամբար կկազմակերպի

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ամառային հանգիստ է կազմակերպել Չինարի գյուղի 7-14 տարեկան 24 երեխաների համար: Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի ծառայությունից:

16 օր Չինարիի փոքրիկները կանցկացնեն Լոռիում գտնվող «Գուգարք» մանկական ճամբարում, որը հովանավորում է ՀԿԵ-ն:

Երեխաների համար կազմակերպվելու են հատուկ միջոցառումներ և ծրագրեր, դասընթացներ, ինչը թույլ կտա նրանց հաղթահարել գյուղի գնդակոծման ժամանակ ապրած սթրեսը:

Բոլոր ծախսերի մասին հոգացել է Հարավկովկասյան երկաթուղու արհմիությունը՝ ընկերությունում ընդունված սոցիալական ծրագրի շրջանակներում:

Ծրագրով նախատեսվում է, մասնավորապես, երկաթուղայինների երեխաների, ՀԿԵ-ի հովանավորության տակ գտնվող դպրոցի, ինչպես նաև անապահով ընտանիքներից մանուկների համար ամառային հանգստի կազմակերպումը: 

«Հարավկովկասյան երկաթուղին» Չինարիի 24 երեխայի համար ճամբար կկազմակերպի