Հենրիխ Մխիթարյան. «Արդեն հարմարվել եմ Գերմանիայի առաջնությանը»
15/08/2014 19:07

Հենրիխ Մխիթարյան. «Արդեն հարմարվել եմ Գերմանիայի առաջնությանը»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի Սուպերգավաթի խաղից հետո շփվել է լրագրողների հետ, ինչպես նաև կանխատեսումներ արել նոր մրցաշրջանի վերաբերյալ: Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Բորուսիան» նվաճեց Սուպերգավաթը` 2:0 հաշվով առավելության հասնելով «Բավարիայի» նկատմամբ: Գոլերից մեկը խփեց Հենրիխ Մխիթարյանը:

«Բավարիային» հաղթելը հեշտ չէր: Մենք շատ էինք ձգտում, և դա արդյունք տվեց,- ասել է Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:- Իհարկե, երկար տարածությունում «Բավարիայի» հետ մրցելը շատ դժվար է: Մենք հույս ունենք տեղ զբաղեցնել Չեմպիոնների լիգայի գոտում, իսկ արդեն մրցաշրջանի ընթացքում կնայենք արդյունքները:

Ինչ վերաբերվում է ինձ, կաշխատեմ ավելի լավ դրսևորել ինձ: Արդեն հարմարվել եմ նոր առաջնությանը, ուստի այդ հիմքի վրա Գերմանիայում հաջող կարիերա կկառուցեմ»:

Հենրիխ Մխիթարյան. «Արդեն հարմարվել եմ Գերմանիայի առաջնությանը»