Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը աշխատանքից ազատված չէ
15/08/2014 12:26

Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը աշխատանքից ազատված չէ

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը աշխատանքից ազատված չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Հովհ. Մանուկյանն ասաց, որ ծառայության ղեկավարի ժամանակավորապես բացակայելու դեպքում՝ նրա պարտականությունները կատարում է համապատասխան տեղակալը:

Նշենք, որ Հայկ Հարությունյանի պարտականությունները ժամանակավորապես կատարում է վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը:

Նախորդող հրապարակում՝ Հայկ Հարությունյանն ազատվե՞լ է ՔԿՀ վարչության պետի պաշտոնից

Արթուր Օսիկյանը` ՔԿՀՎ պետ

 

Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը աշխատանքից ազատված չէ