.jpg)
Լևոն Հայրապետյանի փաստաբանների բողոքը մերժվել է. Նա կմնա կալանքի տակ
Մոսկվայի Բասմանի դատարանը մերժել է հայ գործարար Լևոն Հայրապետյանի փաստաբանների բողոքը՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
Փաստաբանները իրենց վերաքննիչ բողոքում նշել էին, որ Լ. Հայրապետյանը առողջական խնդիրներ ունի և չի կարող գտնվել կալանավայրում, սակայն դատարանը օրինական է ճանաչել նրան կալանավորելը:
Ըստ մեղադրանքի՝ Բաշկիրիայի նախկին նախագահ Ուրախ Ռախիմովի որդին «Բաշնավթի»՝ ավելի քան 120 մլրդ ռուբլի արժողությամբ բաժնետոմսերին տիրացել է ապօրինի եղանակով, ապա այն Լ. Հայրապետյանի խորհրդով օրինականացրել Վլադիմիր Եվտուշենոյին վաճառելու միջոցով:
Նախորդող հրապարակում՝ Լևոն Հայրապետյանը հրաժարվել է մասնակցել իր կալանքի բողոքարկման նիստին