.jpg)
Լևոն Հայրապետյանը հրաժարվել է մասնակցել իր կալանքի բողոքարկման նիստին
Կալանավորված գործարար Լևոն Հայրապետյանը Մոսկվայի քաղաքային դատարանում հրաժարվել է մասնակցել իր կալանքի բողոքարկման նիստին: Այս մասին հայտնում է Itar-tass.com-ը:
«Ես ինձ շատ վատ եմ զգում, հազիվ եմ հասել այստեղ: Կողքիս ներարկիչով բժիշկն է կանգնած: Ես վստահում եմ իմ փաստաբաններին և կարծում եմ, որ նրանք առանց ինձ գլուխ կհանեն»,- ասել է Լ. Հայրապետյանը:
Նրա փաստաբաններից Հենրի Ռեզնիկը ասել է, որ էմոցիոնալ լարվածության դեպքում` Լ. Հայրապետյանի հիվանդությունը կարող է սրվել և ծանր հետևաքների հանգեղցնել:
Սակայան դատարանը որոշում է ընդունել, որ առանց նրա դատական նիստ չի կարող լինել:
Նշենք, որ հայ ձեռնարակտիրոջը մեղադրում են փողերի լվացման և յուրացման մեջ:
Նախորդող հրապարակում՝ Դատական նիստի ժամանակ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է