ՕԵԿ-ը չի թողնում ԲՈՒՀ-ին իր սեփական տարածք մտնել
15/08/2014 14:42

ՕԵԿ-ը չի թողնում ԲՈՒՀ-ին իր սեփական տարածք մտնել

262 մետր Ագրարային համալսարանի տարածքը բանավոր համաձայնությամբ տրվել է ՕԵԿ-ի ժամանակվոր ավտոկայանտեղի օգատգործելու համար: Սակայն 2008թ-ի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ այդ տարածքը հատկացվել է ՕԵԿ-ին որպես հողատարածք, որտեղ շենք-շինություններ են կառուցված եղել, բայց այսօր ՕԵԿ-ը ցանկապատել է համալսարանին պատկանող 452 մետր տարածքը, որից192 մետր ապօրինի: Այսօր ՕԵԿ-Ագրարային համալսարանի միջև վիճարկելի տարածքի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց Ագրարային համալսարանի Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Էֆենդյան Պարույրը:

Նա հիշեցրեց, որ ներկայիս ագրարային համալսարանի տարածքը 1933թ-ից հատակցված է եղել Աղասի Խանջյանի հրամանով: ՕԵԿ-ին, որը դեռևս 2004թ-ից տարածք է հատկացվել ԲՈՒՀ-ի հարևանությամբհ և որտեղ պետք էր կառուցեր 4 հարկանի շենք`լ կառուցել է 8 հարկանի, ԲՈՒհ-ը իր տարածքի մի մասը տալով ՕԵԿ-ին` կրակն է  ընկել:

Պ. Էֆենդյանի խոսքով, արդեն 2014թ-ի մայիսի 23-ին ՕԵԿ-ը սկսել է քանդել տանիքը, ԲՈՒՀ-ը բողոքել է, նրանց է ներկայացվել քաղաքապետի 2008թ-ի նոյեմբերի 14-ի որոշումը, որ այդ տարածքը`ավտոտնակը, կաթսայատուն, ավտոտեխսպասրակման կառույցի տանիքի մի մասը որպես «հողատարածք» տրվել է ՕԵԿ-ին. «Դիմել ենք դատարան քաղաքապետի որոշումը չեղյալ հայտարելու համար, քանի որ դա հակասում է և բուհերի և ՊՈԱԿ-ների մասին օրենքներին»,- ասաց պրոռեկտորը:

Այժմ ՕԵԿ-ը ցանկապատել է ոչ միայն 262 մետր տարածքը, այլ նաև ԲՈՒՀ-ի տարածքը. Պրոռեկտորը մատավախություն ունի, որ շուտով ուսումնական տարին է սկսվում, և ուսանողները տեղաշարժվելու խնդիրներ կունենան. «Մեր տարածքի վրա ՕԵԿ-ը թույլ չի տալիս մեզ աշխատանքներ կատարել: Ցանկության դեպքում մենք չենք կարող որևէ մեկին ոչ գույք տալ, ոչ գույք վաճառել»:

Տարածքի հարցով ԲՈՒՀ-ը դիմել է դատարան:
 

ՕԵԿ-ը չի թողնում ԲՈՒՀ-ին իր սեփական տարածք մտնել