Սամուել Սևյանը գրոսմայստերի նորման լրացրել է վերջին անգամ
15/08/2014 19:05

Սամուել Սևյանը գրոսմայստերի նորման լրացրել է վերջին անգամ

Վաշինգտոնում ավարտված մրցաշարում փայլուն արդյունքի է հասել ԱՄՆ-ն ներկայացնող մեր 13-ամյա հայրենակից Սամուել Սևյանը, ով 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և լրացրել գրոսմայստերի իր վերջին՝ 3-րդ նորման: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Բելառուսը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Ազարովը, ով վաստակել է 7,5 միավոր: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:

Սևյանն ամենաերիտասարդ հայն է, ով գրոսմայստեր է դառնում ընդամենը 13 տարեկանում:

Հիշեցնենք, որ Սամուելի մարզիչներից է նաև Լոս Անջելեսում բնակվող միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը:

Սամուել Սևյանը գրոսմայստերի նորման լրացրել է վերջին անգամ