Սերխի Ռոբերտոն դեռ ճշտում պետք է կատարի
15/08/2014 15:59

Սերխի Ռոբերտոն դեռ ճշտում պետք է կատարի

22-ամյա կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն չի շտապում երկարաժամկետ նոր պայմանագիր ստորագրել «Բարսելոնի» հետ: Նա ցանկանում է հասկանալ, թե ինչպիսի դեր է կատարելու Լուիս Էնրիկեի թիմում: Ֆուտբոլիստը միայն դրանից հետո վերջնական որոշում կկայացնի:

Ռոբերտոն չի ուզում հայտնվել այն իրավիճակում, որում հայտնվել է Քրիստիան Տելյոն` ստորագրելով երկարաժամկետ պայմանագիր: Չստանալով խաղային բավարար ժամանակ` Տելյոն ստիպված էր վարձավճարով տեղափոխվել «Պորտու»:

«El Mundo Deportivo»-ի տեղեկություններով` «Բարսելոնն» արդեն Սերխի Ռոբերտոյին հնգամյա պայմանագիր է առաջարկել: Իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը կավարտվի մեկ տարուց:
Անցած մրցաշրջանում Ռոբերտոն մասնակցել է Լա լիգայի 16 հանդիպման, սակայն միայն մեկ անգամ է խաղադաշտ մտել հիմնական կազմում: 

Սերխի Ռոբերտոն դեռ ճշտում պետք է կատարի