.jpg)
Սեյրան Օհանյան. Այս օրերին կրակոցները հասել են մինիմումի
ՀՀ Զինված ուժերը ստեղծեցին պայմաններ նախագահների եռակողմ հանդիպմանը մեր տեսակետն ավելի տեսանելի և հիմնովին դարձնելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով՝ սահմանային լարվածությունը զգալիորեն նվազել է.
«Այս օրերին կրակոցները հասել են մինիմումի: Մենք կանենք ամեն ինչ, որ մեր բնակչությունը, և նաև Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, հանգիստ լինեն»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարն անդրադարձավ նաև օգոստոսի 8-ին Ադրբեջանում սպանված հայ գերի Կարեն Պետրոսյանի դին Հայաստան վերադարձնելու հարցին.
«Միջազգային «Կարմիր խաչի» կազմակերպությունն աշխատում է այդ ուղղությամբ և կլինի կամ փոխանակում, կամ վերադարձ»,- ասաց Սեյրան Օհանյանը: