.jpg)
Սպասվում է փոփոխական եղանակ
Օգոստոսի 15-ին Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում, 16-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Այս օրերին արևադարձային հոսանքների հետ հանրապետություն կթափանցի փոշու կոնցենտրացիա պարունակող օդ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
Երևանում՝ օգոստոսի 15-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ,16-17-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: