Բենդտները տեղափոխվում է «Վոլֆսբուրգ»
15/08/2014 16:44

Բենդտները տեղափոխվում է «Վոլֆսբուրգ»

Դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտներն այսօր կներկայացվի որպես «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստ: Ըստ «Kicker»-ի տեղեկատվության` նա արդեն համաձայնեցրել է պայմանագիրը գերմանական ակումբի հետ, որի մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր:

Հիշեցնենք, որ Բենդտներն ազատ խաղացողի կարգավիճակ ունի, քանի որ նրա պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ ավարտվել է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ դանիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», սակայն վերջինիս չհաջողվեց բավարարել ֆուտբոլիստի պահանջները` կապված աշխատավարձի հետ: 

Բենդտները տեղափոխվում է «Վոլֆսբուրգ»