.jpg)
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը ինքնասպան է եղել. Նշանակվել է փորձաքննություն
Օգոստոսի 14-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձ Հակոբ Նահապետյանը կատարել է ինքնավնասում մեկանգամյա օգտագործման սափրիչի սայրով աջ և ձախ նախաբազուկների և որովայնի շրջանում: Ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը, սակայն, 22:47-ին ժամանած շտապօգնության բժշկի կողմից արձանագրվել է մահ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հակոբ Նահապետյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Կալանքը կրելու ընթացքում գտնվել է քրեակատարողական հիմնարկի նյարդահոգեբույժի հսկողության տակ: Վերջինս նաև երկտող է թողել, որով իր արարքի համար խնդրում է ոչ ոքի չմեղադրել:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախորդող հրապարակում՝ Սիրուհուն խեղդած և ինքնասպանության փորձ արած կալանավորը ինքնավնասում է արել