Քաղաքապետարան. Տիգրան Մեծ 22 հասցեի ջրամատակարարումը կարգավորված է
16/08/2014 14:15

Քաղաքապետարան. Տիգրան Մեծ 22 հասցեի ջրամատակարարումը կարգավորված է

«Տիգրան Մեծ հ.22 հասցեն սնող ջրագիծը «Երևան Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքից դուրս է, քանի որ այն բնակիչ-բաժանորդների սեփականությունը հանդիսացող (անհատական) ներքին ցանց է, որտեղ տեղի ունեցող վթարները, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների համաձայն, պետք է վերացվեն բնակիչների կողմից»,- ասվում է Aysor.am-ի հարցադրմանն ի պատասխան Երևան քաղաքապետարանի տրամադրած պատասխանի մեջ:

Սակայն խնդրի արագ կարգավորման նպատակով ընկերության և Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի մասնագետների կողմից ցուցաբերած մասնագիտական աջակցության և խորհրդատվության շնորհիվ՝ վթարը վերացվել է և ներկա դրությամբ նշված հասցեի ջրամատակարարումը կարգավորված է։

Հաշվի առնելով, որ աշխատանքների կատարման ժամանակ տեղի է ունեցել ընկերության ջրամատակարարման համակարգին միանալու փոփոխություն, բնակիչները պարտավոր են դիմել «Երևան Ջուր» ՓԲԸ՝ սահմանված կարգով ջրամիացման տեխնիկական պայման ստանալու համար, որի մասին սեփականատիրոջը գրավոր տեղեկացվել է։

Նախորդող հրապարակում՝ Ահազանգ. Տիգրան Մեծ 22 հասցեի բնակիչները 20 օր է՝ ջուր չունեն (Տեսանյութ)

Քաղաքապետարան. Տիգրան Մեծ 22 հասցեի ջրամատակարարումը կարգավորված է