.jpg)
Քաղաքագետ. Ալիևին հասկացրել են` ռազմական գործողություններն իմաստ չունեն
Սահմանային վերջին իրադարձություններից հետո Ադրբեջանը հասկացել է, որ ռազմական գործողություններով չի կարող իրավիճակ փոխել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` ավելացնելով.
«Ադրբեջանի քարոզչական եզրը, թե Ադրբեջանի ռազմաբազան ավելի մեծ է, քան ամբողջ Հայաստանի բյուջեն, արդյունք չի տալիս, քանի որ Հայաստանը շարունակում է մնալ դոմինանտ»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի խոսքով` այսօր մեր առաջնային խնդիրն է քարոզչական տեսակետից ֆիքսել` Ադրբեջանում վերացնում են բոլորին, ովքեր իշխանությունների քայլերի նկատմամբ դժգոհություն են արտահայտում:
Անդրադառնալով Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը` Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Սոչիում Ալիևին հասկացրել են` ռազմական գործողություններն իմաստ չունեն:
«Ադրբեջանը տեսավ, որ հայկական կողմը պատրաստ է պատերազմի և հասկացավ, որ որևէ առումով Ադրբեջանը հայկական կողմի հետ ունակ չէ պայքարել»,- ասաց քաղաքագետը: