Քոբուլեթիում վթարի պատճառով 13-ամյա ՀՀ քաղաքացի է մահացել
16/08/2014 16:07

Քոբուլեթիում վթարի պատճառով 13-ամյա ՀՀ քաղաքացի է մահացել

Այսօր` ժամը 14.35-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.59-ին Քոբուլեթի քաղաքի Ռուսթավելի փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար. բախվել են մոտոցիկլետ և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա:

Պատահարի հետևանքով ՀՀ քաղաքցի՝ 13-ամյա Ք. Խառատյանը տեղում մահացել է, իսկ Ս. և 12-ամյա Ա. Խառատյանները տեղափոխվել են Քոբուլեթի քաղաքի ԲԿ: 

Քոբուլեթիում վթարի պատճառով 13-ամյա ՀՀ քաղաքացի է մահացել