Լևոն Հայրապետյանի փաստաբան. Քննությունը տարօրինակ որակում է արել
16/08/2014 13:53

Լևոն Հայրապետյանի փաստաբան. Քննությունը տարօրինակ որակում է արել

Հայ գործարար Լևոն Հայրապետյանին կալանքի տակ պահելու ոչ մի հիմք չկա: Այս մասին հայ գործարարի կալանավորման որոշման դեմ բողոքի քննության ժամանակ ասել է Լ. Հայրապետյանի հիմնական պաշտպան, Մոսկվայի փաստաբանների պալատի նախագահ Գենրի Ռեզնիկը: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:

Գ. Ռեզնիկի խոսքով՝ Լ. Հայրապետյանի կալանավորման մասին քննության միջնորդության մեջ ոչ մի ապացույց չկա, որ մեղադրյալը կապված է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի յուրացմանը:

«Քննությունը տարօրինակ կերպով վառելիքա-էներգետիկ համալիրի ձեռնարկությունները «Սիստեմաին» վաճառելու գործարքում Լ. Հայրապետյանի միջնորդությունը որակում է որպես բաժնետոմսերի յուրացում և փողերի լվացում, ինչը չկա անգամ Բաշկիրիայից նախկին սենատոր Իզմեստևի և Ալեքսանդր Յակուբովի ցուցմունքներում»,-ասել է Գ. Ռեզնիկը:

Լ. Հայրապետյանի մյուս փաստաբանները դատարանին ասել են, որ իրենց պաշտպանյալը սրտային և ուռուցքաբանական հիվանդություններ ունի, որի պատճառով էլ չի կարող գտնվել մեկուսարանում:

Նախորդող հրապարակում՝ Լևոն Հայրապետյանի փաստաբանների բողոքը մերժվել է. Նա կմնա կալանքի տակ 

Լևոն Հայրապետյանի փաստաբան. Քննությունը տարօրինակ որակում է արել