.jpg)
Լուի վան Գալ. «Գործարք կարելի է կնքել 24 ժամվա ընթացքում»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը շեշտել է, որ չի շտապելու նոր ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռքբերման հարցում: Նրա խոսքերով` սկզբի համար ինքը փորձելու է ստուգել իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների հնարավորությունները:
«Նախ պետք է թիմին փորձարկեմ մարտական պայմաններում,- մարզչի խոսքերը մեջբերել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:- Միայն դրանից հետո կադրային որոշումներ կկայացնենք: Ես աշխատում եմ ֆուտբոլիստներին փոխանցել իմ փիլիսոփայությունը, որպեսզի հասկանան պահանջներս և ունակ լինեն` կատարելու դրանք: Ինչ վերաբերում է տրանսֆերներին, ապա անհրաժեշտության դեպքում գործարք կարելի է կնքել 24 ժամվա ընթացքում: Դա խնդիր չէ»: