Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում աշխատավարձը չի ուշացվում
16/08/2014 15:26

Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում աշխատավարձը չի ուշացվում

Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում աշխատավարձի հետ կախված խնդիր չկա, դա ապատեղեկատվություն է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Մարգարյանը:

Ռ. Մարգարյանը ասաց, որ ինքը տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները կատարելու է մինչև տնօրենի՝ արձակուրդից վերադառնալը:

Նշենք, որ «Ժողովուրդի» հրապարակման համաձայն՝ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում շուրջ մեկ տարի է, ինչ բուժաշխատողները աշխատավարձ չեն ստանում:

Անձնակազմը տնօրինությունից բազմիցս պահանջել է վճարել աշխատավարձերը, սակայն՝ անօգուտ: Հիվանդանոցի տնօրինությունը նախորդ տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների աշխատավարձերը չի վճարել: Երեկ «Ժողովուրդը» փորձել է հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանից պարզել, թե ինչն է ուշացման պատճառը, սակայն նա ասել է, որ արդեն տևական ժամանակ է` ինչ ինքն այդ հիվանդանոցում չի աշխատում: Թե որն է աշխատանքից ազատման պատճառը, նա չի ցանկացել հայտնել:


 

Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում աշխատավարձը չի ուշացվում