Գողացել է միայն 100 հազար դրամ, քանի որ տուժողին ծանոթ է եղել (Տեսանյութ)
16/08/2014 15:50

Գողացել է միայն 100 հազար դրամ, քանի որ տուժողին ծանոթ է եղել (Տեսանյութ)

Օգոստոսի 8-ին Երևանի մի բնակչուհի Ոստիկանության կենտրոնականի բաժին գողության վերաբերյալ հաղորդում է տվել, որ 3 օր առաջ անհայտ անձը անհայտ պայմաններում և վայրում նրա դրամապանակից հափշտակել է 100 հազար դրամ:

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի փոխանցմամբ՝ արդեն ժամեր անց իրավապահները գիտեին կասկածյալի ինքնությունը՝ Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 1986 թ. ծնված Կարեն Շահումյանն էր:

Նա նույն օրը ժամը 21-ին Եղվարդ քաղաքի ռեստորաններց մեկում հայտնաբերվեց և գողություն կատարելու կասծանաքով բերման ենթարկվեց Ոստիկանության կենտրոնականի բաժին, որտեղ էլ շուտով խոստովանական բացատրություն տվեց:

Ըստ նրա՝ գողությունը կատարել էր ամսի 5-ին, Երևանի կենտրոնական շրջաններից մեկում: Հափշտակել էր 100 հազար դրամ, բայց նրա ասելով, կարող էր ավելին էլ հափշտակել, պարզապես տուժողին ծանոթ էր:

Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում
 

Գողացել է միայն 100 հազար դրամ, քանի որ տուժողին ծանոթ է եղել (Տեսանյութ)