.jpg)
Շմելցերն աճուկի մկանի վնասվածք ունի
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարսել Շմելցերը աճուկային մկանի վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մի քանի շաբաթով: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածքն ստացել է «Բավարիայի» հետ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում, որում Յուրգեն Կլոպի սաներն առավելության հասան 2:0 հաշվով: Շմելցերը խաղադաշտ մտավ հիմնական կազմում և փոխարինվեց ընդմիջմանը:
Այսպիսով` Շմելցերը դժվար թե կարողանա իր թիմին օգնել «Բայերի» հետ Բունդեսլիգայի առաջին տուրի խաղում, որը կկայանա օգոստոսի 23-ին: