Վաղը Երևանում կարող եք նամակներ գրել ու փոխանցել մեր սահմանապահ զինվորներին
16/08/2014 16:25

Վաղը Երևանում կարող եք նամակներ գրել ու փոխանցել մեր սահմանապահ զինվորներին

Արարատյան Հայրապետայան թեմի երիտասարդները վաղը մայրաքաղաքում կիրականցնեն երկու նախաձեռնություն` սահմանապահ զինվորներին և սահմանապահ գյուղացիներին աջակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի մամուլի դիվանից:

«Օգոստոսի 17-ին` Ս. Աստվածածնի վերափախման տոնի օրը, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ երկու նախաձեռնություն են իրականացնելու. «Նամակ զինվորին» և «Օգնություն այգեպարցիներին»:

Ժամը 18.00-22.00 Կարապի լճի և Հանրապետության հրապարակի տարածքում տեղադրվելու են տաղավարներ, որտեղ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները հավաքելու են ամենատարբեր իրեր՝ հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր, անկողնային պարագաներ, սպասք, կենցաղային այլ ապրանքներ, չփչացող սնունդ և այլն՝ Այգեպարում թշնամու կրակոցներից այրված տների բնակիչների համար: Նրանց արդեն բնակարաններ են հատկացվել, սակայն ուրիշ ոչինչ չունեն և յուրաքանչյուր իր միայն կօգնի դիմակայել փորձությանը:

Այդ օրը երիտասարդները անցորդ կանանց ու աղջիկներին կդիմեն նաև սահմանապահ զինվորներին նամակներ գրելու խնդրանքով: «Նամակ զինվորին» նախաձեռնությունն իրականացվում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում:

ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության անդամներն արդեն մի խումբ նամակներ են փոխանցել հոսպիտալում բուժվող զինվորներին: Մեր քաջարի զինվորներին երիտասարդների միջոցով նամակներ ու նկարներ էին ուղարկել «Զատիկ» երեխաների խնամքի կենտրոնի և Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 161 մանկապարտեզի սաները: Այս նախաձեռնությանը միացել են «Հայկական լեգեոն» ՀԿ-ի անդամները:

Մեր հայրենքի խաղաղության և զինվորների պաշտպանության համար օգոստոսի 8-ին ԱՀԹ Մխչյան համայնքում տեղի ունեցավ խաղաղական ժամերգություն և խոկման արարողություն: Համայնքի անդամները միասնաբար աղոթք առաքեցին առ Աստված՝ մեր երկրի խաղաղության, սահմանապահ մեր մարտիկների, վերջին օրերին սահմանին նահատակված մեր զինվորների հոգիների հանգստության համար», - ասված է թեմի տարածած հաղորդագրության մեջ: 

Վաղը Երևանում կարող եք նամակներ գրել ու փոխանցել մեր սահմանապահ զինվորներին