Տնտեսագիտական համալսարանի դեկանը վթարի է ենթարկվել
16/08/2014 10:00

Տնտեսագիտական համալսարանի դեկանը վթարի է ենթարկվել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը նախօրեին ավտովթարի է ենթարկվել: Օգոստոսի 14-ի երեկոյան «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Զաքար Կիրակոսյանը ծանր գանգուղեղային տրավմա է ստացել:

Ականատեսները «Հրապարակին» պատմել են, որ «Կամազ» մակնիշի մեքենան դուրս է եկել նրա դիմաց, Զաքար Կիրակոսյանը փորձել է խուսանավել, մեքենան շրջվել է և նա ծանր վնասվածք է ստացել: «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից «Հրապարակին» տեղեկացրել են, որ դեկանը, բացի ծանր գանգային տրավմայից, ունի նաև պոլիտրավմա, գտնվում է կոմատոզ վիճակում: 

Տնտեսագիտական համալսարանի դեկանը վթարի է ենթարկվել