Մակարևիչին փորձում են զրկել կոչումներից. Նա պատրաստ է դատարան դիմել
18/08/2014 18:33

Մակարևիչին փորձում են զրկել կոչումներից. Նա պատրաստ է դատարան դիմել

Երաժիշտ Անդրեյ Մակարևիչը, ում պատգամավորներն առաջարկել են զրկել բոլոր կոչումներից և պարգևներից, պատրաստ է պաշտպանել իր իրավունքները դատարանում:  Այս մասին գրում է vesti.ru կայքը:

Հիշեցնենք, որ ռուս պատգամավոր Եվգենի Ֆեդորովը հայտարարել էր, որ Ա. Մակարևիչին պետք է զրկել կոչումներից Ուկրաինայում` Դոնեցկի շրջանում ունեցած համերգից հետո: Պատգամավորի խոսքով՝ Մակարևիչը «փաստացի ելույթ է ունեցել անմեղ մարդկանց շիրիմների վրա, այդպիսով աջակցել է բանդիտներին, ֆաշիստներին և մարդասպաններին»:

«Մամուլը գրեց, իբրև ես գնացել եմ Սլավյանսկ և ելույթ եմ ունեցել ուկրաինացի ուժայինների համար: Նրանք ինձ ֆաշիստ են անվանում: Բայց ես ելույթ եմ ունեցել Դոնեցկից և Լուգանսկից փախստական երեխաների համար՝ Ուկրաինայի կամավորների հիմնադրամի հրավերով»,- պատմել է Մակարևիչը:

Նշենք, որ Անդրել Մակարևիչը բազմիցս բավականին կոպիտ արտահայտություններով է հանդես եկել Ուկրաինայի և Ղրիմի դեպքերի կապակցությամբ: Նա դատապարտել է ռուսական իշխանություններին ուկրաինական իրադարձությունների հետ կապված: Երաժիշտն աջակցել է Մայդանում հավաքվածներին, հայտարարել է, որ ուկրաինացիները գիտեն, ինչի համար են պայքարում: 

Մակարևիչին փորձում են զրկել կոչումներից. Նա պատրաստ է դատարան դիմել