Կ. Դանիելյան. Սևանից լրացուցիչ ջրառն անհանգստացնում է նաև սեյսմոլոգներին
18/08/2014 15:43

Կ. Դանիելյան. Սևանից լրացուցիչ ջրառն անհանգստացնում է նաև սեյսմոլոգներին

Սևանին անհրաժեշտ է վերաբերվել ոչ միայն որպես լճի, այլև որպես էկոհամակարգի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Սևանից հավելյալ ջրառի որոշմանը, ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Լրացուցիչ ջրառի վերաբերյալ որոշումը լուրջ հարված է Սևանի համար: Սրա վերաբերյալ մտահոգություն են հայտնում նաև սեյսմոլոգները: Նրանց խոսքով՝ ջրի մակարդակի տատանումները կարող են սեյսմիկ ակտիվության պատճառ դառնալ»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Բնապահպանը համոզված է, որ ջրառի ավելացման վերաբերյալ որոշումը լուրջ հարված կլինի լճի համար:

«Բանն այն է, որ ջրի մակարդակի բարձրացման շնորհիվ բարելավվել էին լճում կենսաբանական և քիմիական որոշ ցուցանիշները»,- բացատրեց Կարինե Դանիելյանը: 

Հիշեցնենք, որ ի սկզբանե Սևանի ջրառի օրենքով նախատեսված առավելագույն ծավալը տարեկան 170 մլն խմ է: Այս տարի, Կառավարության որոշմամբ ջրառի մակարդակը նախ հացվել է 240 մլն խմ-ի, իսկ ավելի ուշ՝ բարձրացվել մինրև 270 մլն խմ:

Նախորդող հրապարակում՝ Սևանի ջրբացթողումը` թվային խառնաշփոթում
 

Կ. Դանիելյան. Սևանից լրացուցիչ ջրառն անհանգստացնում է նաև սեյսմոլոգներին