.jpg)
«Դեմ եմ»-ի անդամները ֆլեշմոբ են անցկացնում Facebook-ում
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները այսօր նախաձեռնել են Facebook-յան ֆլեշմոբ` տեղեկացնելով քաղաքացիներին, որ չգրեն սոցիալական պարտադիր վճարից հրաժարվելու մասին դիմում:
Նախաձեռնության անդամները իրենց անուն ազգանունով հետևյալ տեսքտն են տեղադրում «Ընդդեմ կենսաթոշակային 5 % վճարին» Facebook-յան խմբում՝ «Ես աշխատում եմ և վճարում եմ հարկեր իմ երկրի համար, այդ թվում նաև սոցիալական վճարներ: Չեմ պատրաստվում ոչ մի կոպեկ իմ աշխատավարձից փոխանցել նպատակային սոցիալական վճար կոչված թալանի համար, ոչ հիմա, և ոչ էլ առավել ևս 2017 թվականի հունիսից հետո»:
Ակցիայի մասնակիցները դա պատճառաբանում են նրանով, որ «չեն պատրաստվում իրենց աշխատավարձից կատարել պարտադիր նպատակային սոցիալական վճարի անվան տակ թաքնված՝ թալանի միտված վճարումներ»:
Նախորդող հրապարակում՝ «Դեմ եմ». Աշխատանքային պայմանագիր վերակնքողները կընկնեն ծուղակը