Պալկին. «Եթե ընդառաջենք բրազիլացիներին, կքանդենք կոլեկտիվը»
18/08/2014 15:20

Պալկին. «Եթե ընդառաջենք բրազիլացիներին, կքանդենք կոլեկտիվը»

«Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը պատմել է կիսապաշտպաններ Ալեքս Տեյշեյրայի և Դուգլաս Կոստայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Ի դեպ, նրանք ինքնակամ լքել էին ակումբը:

«Դուգլասն ու Տեյշեյրան նվազագույնը մինչև տարեվերջ կխաղան «Շախտյորում»: Ես չեմ կարծում, որ նրանց համար արդեն հեռանալու ժամանակն է: Կլինե՞ն նորմալ առաջարկներ և ակումբներ, որոնք պատրաստ կլինեն գնել նրանց տրանսֆերները, մենք կարձագանքենք իրավիճակին:

Սակայն պատրաստ չենք ընդունել իրավիճակը, որ երբ պաշտոնական առաջարկ չկա, բոլորն ասում եմ, որ նրանք մեծաթիվ առաջարկներ ունեն:

Երբ բրազիլացիները գնացին ու Սուպերգավաթի խաղից առաջ չժամանեցին Լվով, վերադարձան Բրազիլիա: Այնտեղ նրանք հանդիպեցին իրենց ընտանիքների անդամների ու իրավաբանների հետ: Վերջնարդյունքում զգացին, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Ամեն ինչ ստուգեցին ու վերադարձան միայն այն ժամանակ, երբ զգացին, որ ոչ մի հնարավորություն չունեն:

Հիմա մենք կգործենք` հենվելով պայմանագրի վրա: Եթե չներկայանան խաղին, տուգանք կվճարեն, ուշանան, նույնպես կտուգանվեն: Եթե ինչ-որ մեկն ուզում է գնել նրանց տրանսֆերները, խնդրեմ, վճարեք 50 մլն եվրո, և վերջ: Մեր դիրքորոշումն արտահայտել ենք և սպասում ենք ֆուտբոլիստների ու շուկայի արձագանքին:

Եթե ընդառաջենք բրազիլացիներին, կքանդենք կոլեկտիվը: Նրանք կխաղան մինչև այն պահը, երբ ակումբը պաշտոնական առաջարկ կստանա»,- ասել է Պալկինը: 

Պալկին. «Եթե ընդառաջենք բրազիլացիներին, կքանդենք կոլեկտիվը»