18/08/2014 16:55
Փարիզում կողոպտել են սաուդյան արքայազնին
Փարիզում անհայտ անձինք զինված հարձակում են գործել Սաուդյան Արաբիայի արքայազնի ավտոշարասյան վրա: Այս մասին հաղորդում է Vesti-ն: Չարագործները գողացել են 250 հազար եվրո, նաև վերցրել են մեքենան: Չի հաղորդվում, թե սաուդյան արքայական ընտանիքի հատկապես որ անդամի մասին է խոսքը:
Մեքենան, որի վրա ավտոմատներով հարձակվել են մի քանի հոգի, պատկանել է Սաուդյան Արաբիայի դեսպանատանը: Բացի գումարից, կողոպտիչների մոտ հայտնվել են դիվանագիտական առաքելության փաստաթղթերը և արքայազնի անձնական իրերը: Զենք չի կիրառվել, տուժածներ չկան: Հարձակվողները կարողացել են թաքնվել: Սկսվել է դեպքի հետաքննություն:
Նշվում է, որ Փարիզի հյուսիսային շրջանում, որտեղ անցնում է Շարլ Դե-Գոլ և Լե-Բուրժե օդանավականները, նման կողոպուտներ նախկինում ևս եղել են: