.jpg)
«Յունայթեդը» պատրաստ է բարձր աշխատավարձ վճարել Դի Մարիային
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նախկինի պես մտադիր է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիային:
«Կարմիր սատանաները» պլանավորում են Արգենտինայի ազգային հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 50 մլն ֆունտ ստեռլինգ, իսկ ֆուտբոլիստին առաջարկել հնգամյա պայմանագիր` շաբաթական 200 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձով: Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը:
Թերթի տեղեկություններով` ոչ ՊՍԺ-ն, ոչ «Մոնակոն» պատրաստ չեն եղել նման բարձր աշխատավարձ վճարել Դի Մարիային: