.jpg)
18/08/2014 10:34
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով
Այսօրվանից սկսած մինչև օգոստոսի 21-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 1-2 աստիճանով: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Երևանում օգոստոսի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +36 +38, երեկոյան +32 +34, գիշերը +22 +24 աստիճան: