ԱՄՆ-ում 13 տարվա ազատազրկման է դատապարտվել «Armenian Power» խմբի անդամը
19/08/2014 16:15

ԱՄՆ-ում 13 տարվա ազատազրկման է դատապարտվել «Armenian Power» խմբի անդամը

41-ամյա Անդրանիկ Ալոյանը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել բանկի հաճախորդների հաշիվների տեղեկատվությունը գողանալու համար, նաև պետք է 3.5 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարի: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կայքից:

Մեղադրանքի համաձայն՝ նա հանցավոր համաձայնության գալով իր հանցակիցների հետ, ապօրինաբար տիրացել է 25 մլն դոլարի չափով բանկային հաշիվների տեղեկատվություն, ինչպես նաև ծանրացուցիչ հանգամանք է դիտվել այն, որ նա ապօրինաբար զենք է կրել: Ա. Ալոյանի գործողությունների հետևանքով տուժածների թվում շատ են եղել տարեցները:

Ա. Ալոյանի փաստաբանները պահանջել են նվազեցնել նրա պատիժը՝ հաշվի առնելով այդ գործողություններին նրա քիչ մասնակցությունը:

Ա. Ալոյանի գործընթացը կապված է «Armenian Power» խմբի այլ գործերի հետ:

ԱՄՆ-ում 13 տարվա ազատազրկման է դատապարտվել «Armenian Power» խմբի անդամը