19/08/2014 13:15
20-ից ավելի քրգործեր են հարուցել Ադրբեջանի ոտնձգությունների փաստով
ՀՀ քննչական կոմիտեն 20-ից ավելի քրեական գործեր է հարուցել ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման և բնակավայրերի ուղղությամբ արձակած կրակոցների փաստով: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
«Ադրբեջանական կողմի արձակած կրակոցների հետևանքով զոհեր ենք ունեցել, սահմանամերձ գյուղերի բնակիչները կրել են նյութական մեծ կորուստներ, եղել են գույքի հրկիզումների դեպքեր: Այդ դեպքերով հարուցված քրեական գործերով այժմ քննություններ են ընթանում»,- ասաց Ս. Տռուզյանը:
Նախորդող հրապարակում՝ Հակառակորդի կրակոցների պատճառով սահմանամերձ Այգեպարում երկու տուն է այրվել