.jpg)
Միրչա Լուչեսկուն ափսոսում է, որ չի տեղափոխվել «Գալաթասարայ»
«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ափսոսում է, որ մերժել է «Գալաթասարայի» առաջարկը:
«Հիմա բարդ իրավիճակ է ստեղծվել: Ախմետովի ճնշման տակ ես մերժեցի «Գալաթասարայի» առաջարկը և մնացի «Շախտյորում»: Մեծ սխալ գործեցի և հիմա հասկանում եմ դա: «Գալաթասարայն» ինձ ավելի մեծ հնարավորություններ էր տալիս»,- ասել է Լուչեսկուն:
Հիշեցնենք, որ Լուչեսկուն որոշել է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, այսինքն` 2015 թ. ամառը, մնալ Դոնեցկում: