Վրաստանի վարչապետը վաղը կժամանի Հայաստան
20/08/2014 14:48

Վրաստանի վարչապետը վաղը կժամանի Հայաստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 21-22-ը Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այս մասին տեղեկացնում են կառավարությունից:

Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:
Իրակլի Ղարիբաշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում:

 

Վրաստանի վարչապետը վաղը կժամանի Հայաստան