20/08/2014 14:31
Հեֆերն. Զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցը բախումները դադարեցնելն է
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը տեսաուղերձ է տարածել, որում անդրադարձել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին և արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությանը:
Ուղերձում նա խոսել է հայերեն.
«Կրկին հայտնում ենք մեր կարեկցանքը վերջին միջադեպերի ժամանակ զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին: Ւնչպես նշեց դեսպան Ուորլիքը՝ սա սառեցված կոնֆլիկտ չէ: Թե՛ այստեղ, թե՛ Բաքվում մենք կոչ ենք անում բոլորին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ լարվածության նվազեցման ու հրադադարը հարգելու համար: Սպառնալիքներն ու կոշտ հռետորաբանությունը գործին չեն օգնում: Այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի:
Կոչ ենք անում 2 կողմերին սկսել լուրջ բանակցություններ՝ հաշվեհարդարն ու հետագա բռնություններն ավելի կդժվարացնեն խաղաղ լուծում գտնելու ճանապարհը:
Զոհվածների հիշատկը հարգելու լավագույն միջոցն է դադարեցնել բախումները հենց հիմա»,- ասել է Ջոն Հեֆերնը: