Անտառամուտի գյուղապետը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
20/08/2014 15:33

Անտառամուտի գյուղապետը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Լոռու մարզի Անտառամուտի գյուղապետ Մարտուն Համբարձումյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Մ. Համբարձումյանը սա ոչ թե պաշտոնեական կեղծիք, այլ անփութություն անվանեց: 

«Իմ անձնական «BMW» ավտոմեքենան ավագանու որոշմամբ հատկացվել էր գյուղին, որովհետև գումար չունեինք, և այն մեզ համար ծառայում էր որպես թե՛ շտապօգնության, թե՛ այլ կարիքների համար: Սակայն մեքենան վթարի ենթարկվելուց հետո ես անիվները տեղադրել եմ այլ մարդու պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ առանց ձևակերպելու»,-ասաց գյուղապետը:

Հարցին՝ ո՞ւմ էր պատկանում «Նիվան» և ո՞վ էր այն օգտագործում, Մ. Համբարձումյանը ասաց, որ այն օգտագործել է ինքը, սակայն դա պատկանում է մի մարդու, ով Հայաստանում չէ և նրան հնարավոր չի գտնել, իսկ «Նիվան» արդեն վաճառված է:

Նշենք, որ Մ. Համբարձումյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 Հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով:

Պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել Զարիկ Գևորգյանին: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: 

Անտառամուտի գյուղապետը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ