Աբովյանի եկեղեցու հետ կապված որևէ խնդիր չկա. Տեր Վահրամ քահանա
20/08/2014 16:02

Աբովյանի եկեղեցու հետ կապված որևէ խնդիր չկա. Տեր Վահրամ քահանա

«Աբովյանի եկեղեցու հետ կապված որևէ խնդիր չկա»,-այս մասին Aysor.am-ի հետ զրուցում ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Նա նշեց, որ եկեղեցին Մայր Աթոռի ենթակայության տակ փոխանցելը ժամանակի հարց է:

«Ընդհանրապես կա սահմանված ընթացակարգ և գործընթացն իրականում սկսված է»,- ասաց Տեր Վահրամը՝ հույս հայտնելով, որ եկեղեցին Մայր Աթոռի ենթակայության տակ փոխանցելը միայն ժամանակի հարց է:

Այսօր «Հրապարակ» օրաթերթն անդրադարձել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ Աբովյան քաղաքում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին եկեղեցուն և այն Մայր Աթոռի ենթակայության տակ փոխանցելու հարցին: Մասնավորապես թերթը գրել էր, որ Գագիկ Ծառուկյանի և Մայր Աթոռի միջև լուրջ կոնֆլիկտ է հասունանում, քանի որ ԲՀԿ ղեկավարը չի ցանականում այն փոխանցել Մայր Աթոռին:

Նախորդող հրապարակում՝ Եկեղեցին` վեճի առարկա. «Հրապարակ»
 

Աբովյանի եկեղեցու հետ կապված որևէ խնդիր չկա. Տեր Վահրամ քահանա