Ջոն Հեֆերնն այսօր հանդիպել է Հայաստանի եզդի համայնքի անդամներին
20/08/2014 16:56

Ջոն Հեֆերնն այսօր հանդիպել է Հայաստանի եզդի համայնքի անդամներին

ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր հանդիպել է Հայաստանի եզդի համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ` քննության առնելով Իրաքի եզդիների ներկայիս դրությունը և Միացյալ Նահանգների գործողություններն այնտեղ: Այս մասին հայտնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան լրատվական բաժնից։

Դեսպան Հեֆերնը շեշտադրել է ԱՄՆ կառավարության շարունակական մարդասիրական ջանքերը՝ մեղմելու Իրաքի եզդիների ծանր դրությունը և նրանց բարօրությունն ապահովելու հանձնառությունը: 

Ջոն Հեֆերնն այսօր հանդիպել է Հայաստանի եզդի համայնքի անդամներին