Ընդդեմ կուտակայինի ևս մեկ դիմում կներկայացվի ՍԴ
21/08/2014 10:08

Ընդդեմ կուտակայինի ևս մեկ դիմում կներկայացվի ՍԴ

«Այս տարվա մայիսին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ դիմում է նախապատրաստվում Սահմանադրական դատարան ներկայացնելու և վիճելի ու խնդրահարույց դրույթները հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Այս մասին «168 ժամին» ասել է ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Թե երբ պատրաստ կլինի փաստաթուղթը, պատգամավորը դժվարացել է ասել` նշելով, որ դիմումը պետք է քննարկվի և համաձայնեցվի ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակում: «Հավանաբար, սեպտեմբերի մեջ կներկայացվի ՍԴ»,- ասել է նա:
 

Ընդդեմ կուտակայինի ևս մեկ դիմում կներկայացվի ՍԴ