Կեյլոր Նավաս. «Մտադիր եմ լիարժեք նվիրվել»
21/08/2014 17:35

Կեյլոր Նավաս. «Մտադիր եմ լիարժեք նվիրվել»

«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը կարծիք է հայտնել Իկեր Կասիլյասի հետ հիմնական կազմում տեղի համար մրցակցության մասին:

«Ես ծանր պահեր եմ ունեցել «Լևանտեի» նախկին դարպասապահ Գուստավո Մունուայի հետ և ամեն օր ձգտել եմ ավելի կատարելագործվել: Որոշեցի չհանձնվել և այնպես էի մարզվում, որ յուրաքանչյուր խաղ սկսում էի հիմնական կազմում: Միշտ բոլորին հարգանքով եմ վերաբերվել և արել եմ այն, ինչ պարտավոր եմ անել: Կձգտեմ սովորել Կասիլյասից ու մտադիր եմ լիարժեք նվիրվել:

Հիմա կարող եմ խորհել միայն այն մասին, թե ինչ է եղել: Ոչ ոք չգիտի, թե ապագան ինչպես կդասավորվի: Միայն Անչելոտտին գիտի, թե ով կլինի «Ռեալի» դարպասապահը»,- ասել է Նավասը:

Կեյլոր Նավաս. «Մտադիր եմ լիարժեք նվիրվել»