.jpg)
21/08/2014 18:20
Վթար՝ Երևանում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Օգոստոսի 20-ին, ժամը 22.20-ին, Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկի դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Հունդայի» ավտոբուս: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական բաժնից:
Պատահարի հետևանքով «Օպելի» ուղևորը և ավտոբուսի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: